Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում

Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների երթը, որը սկզիբ էր առել Երևանի Նոր Նորք վարչական շրջանից, հասավ Հանրապետության հրապարակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երթն անցավ Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններով: Ողջ ընթացքում երթն ուղեկցում էին ոստիկանական ուժերը՝ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, և ցուցարարների հետ նա գտնվում է այնտեղ: Վերջին օրերին երթերից հետո Փաշինյանը մինչ հանրահավաքն ուղևորվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում