AM | RU
USD
EUR
RUB

Մաշտոց-Թումանյան խարմերուկում հանրային գույքը վնասելու գործով երեք մարդ կալանավորվել է

 
 

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից;

2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի հատման խաչմերուկում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի ժամանակ ոչնչացվել և վնասվել է տարածքում առկա հանրային գույքը՝ վտանգելով հասարակական անվտանգությունը։ Քննությամբ պարզվել է զանգվածային անկարգության մասնակիցներից երեքի ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1986թ. ծնված Զ.Բաղդատյանը, Ռ.Մուրադյանը և 2000թ. ծնված Վ.Բարսեղյանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից 2018թ. ապրիլի 13-ից Երևան քաղաքում կազմակերպված հավաքներին և երթերին, տարբեր օրերի հավաքների մյուս մասնակիցների հետ արգելափակել տարբեր փողոցներ՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը:

Դեպքի օրը՝ 2018թ. ապրիլի 17-ին, Երևան քաղաքի տարբեր փողոցներով տեղի ունեցած քայլերթից հետո Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել է հավաք, որին մասնակցել են նաև վերոնշված անձինք: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հավաքից հետո դրա մասնակիցները այն շարունակել են Երևան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում: Որոշ մասնակիցներ, նրանց թվում՝ Զ.Բաղդատյանը, Ռ.Մուրադյանը և Վ.Բարսեղյանը, վրդովված ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում չհավաքվելու և երթևեկությունը չխաթարելու օրինական պահանջից, ժամը 23-ի սահմաններում գնացել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի հատման խաչմերուկ, որտեղ սկսել են կատարել զանգվածային անկարգություններ:

Այդ ընթացքում զանգվածային անկարգությունների մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, խաթարել են երթևեկության բնականոն ընթացքը, ձեռքերով, ոտքերով, տարատեսակ առարկաներով ոչնչացրել և վնասել են նշված տարածքում առկա լուսացույցերը, ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները, ցուցանակները, նստարանները, գովազդային վահանակները, իրական վտանգ են ստեղծել անցորդների կյանքի ու առողջության համար, քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել հասարակական կարգը և անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր ժամանած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին:

Նկարագրված զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակից Զ.Բաղդատյանը կոտրված նստարանի մետաղյա կտորով հարվածել է խաչմերուկում տեղադրված լուսաֆորին, մի խումբ անձանց հետ փորձել է տեղահան անել այն, այնուհետև քար և կոտրված նստարանի մետաղյա կտոր է նետել հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր ժամանած «HYUNDAI» մակնիշի 437 II 02 հաշվառման համարանիշի ոստիկանական ավտոմեքենայի ուղղությամբ՝ կոտրելով դրա ապակին, իրական վտանգ ստեղծելով հիշյալ ավտոմեքենայում գտնվող ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար: Ռ.Մուրադյանը մետաղյա առարկայով հարվածել է խաչմերուկում տեղադրված լուսաֆորին՝ վնասելով այն, ապա հարվածել գովազդային վահանակին՝ կոտրելով այն։ Վ.Բարսեղյանը մի քանի այլ անձանց հետ փորձել է տեղահան անել խաչմերուկում տեղադրված լուսաֆորը, վնասել այն, պոկված ճանապարհային նշանով փորձել արգելափակել ճանապարհը։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Զ.Բաղդատյանին, Ռ.Մուրադյանին և Վ.Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ անկարգությունների բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ ապրիլի 17-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև նշված լուսանկարներում պատկերված անձինք։

Ովքեր ճանաչում են նրանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Հեռուստատեսային շոու-ծրագրից հայտնի բժիշկը նշանակվել է նախարարի խորհրդական Միհրան Պողոսյանը իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի հնարավոր վերաբացումից մտահոգություն չունի ԱԺ նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պարտականությունները Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է Ազնավուրին Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ. Գարո Փայլան ԱԺ-ում մեկնարկել է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս Մարգար Եսայանը Էրդողանի կուսակցության ցուցակով կրկին կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին «Հրապարակ». Սակագների իջեցման հարցով Փաշինյանին ուղղորդել են դեպի KFW բանկ «Հրապարակ». Նորօրյա հեղափոխականները սրբացրել են Փաշինյանին «Հրապարակ». Վովա Գասպարյանի թիկնազորի պետը` իրավապահների ուշադրության կենտրոնում «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 22 Արթուր Ջավադյանը Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու հարցում որևէ խնդիր չի տեսնում «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին ԿԳ նախարարը նկատում է` տասնյակ չսովորող ուսանողներ սկսել են դուրս մնալ ԵՊՀ- ից Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև ՀՀ տնտեսության վրա. Ջավադյան Վարչապետը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած տուգանքների համաներում Փաշինյանը տնտեսության զարգացման համար կարևորում է օրինականությունը, անկախ դատական համակարգն ու մրցակցային դաշտը ՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը. ՀՀ վարչապետ Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ ՀՀ վարչապետը հայտարարեց մարզպետների կազմի ամբողջական փոփոխության մասին Արթուր Ջավադյանը հերքում է Հայաստանից կապիտալի մեծ արտահոսքի վերաբերյալ խոսակցությունները Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Արայիկ Հարությունյանը ցանկալի, սակայն առաջիկա տարիներին դեռ ոչ իրատեսական է համարում անվճար բարձրագույն կրթությունը Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը կնշվի համերգային ծրագրով Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների Արայիկ Հարությունյանը ավարտական միջոցառումների անցկացման համար չի բացառում նախարարության կողմից որոշակի բյուջեի հատկացում Մի խումբ քաղաքացիներ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը Սուրեն Պապիկյանը Նորակերտում ապօրինությունների դեպքի առթիվ խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրգործ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan