Երդվյալ ազատամարտիկների միությունը համերաշխության կոչ է արել

Երդվյալ ազատամարտիկների միությունը համերաշխության կոչ է արել

Երդվյալ ազատամարտիկների միությունը հայտարարություն է տարածել երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին: 

«Այսօր ամենակարևոր խնդիրը երկրի սահմանների պաշտպանության խնդիրն է, որը արյան խնդիր է։ Մեր ժողովուրդը միայն իր միասնականությամբ կարող է հանդիսանալ նմանատիպ արյան արժեքը պահպանող մեծագույն արժեք։ Մեր երկրի համար ամենահուսալի ուժն այսօր մենք ենք այս ոգեղեն մեր երիտասարդ սերնդի հետ, որն իր կերպով, ոգու հզորությամբ ու գեներով ազգ, բանակ ունենալու երկրի արտացոլումն է։

Թշնամիներով շրջապատված մեր երկում, երբ սահմաններոմ պարտության ցավից ոռնում է թշնամին և ամեն ժամ հանդես է գալիս պատերազմի կոչով, երկրում տիրող ամենադժվարին կացությունն էլ չպետք է պատճառ դառնա բոլորիս շեղելու արյան այդ գիտակցությունից։

Ունենք պետություն, անկախ ապրելու իրավունք, որը բազմահազար զոհերի և հայ ժողովրդի հոգեկան բարձր կարողությամբ է եղել պայմանավորված։ Այսօր սոցիալական խնդիրները երկրում դարձնել գերխնդիր և վիժեցնել այդ բոլոր ձեռքբերումները դատապարտելի է։ Ի վերջո, ուժեղ և պաշտպանված պետություն ունենալ ենթադրում է համախմբված ժողովուրդ։ Գիտակցել է պետք, որ հողը ազգինն է և ոչ իշխանությանը։ Անգամ չսիրել իշխանությանը չի նշանակում, որ այս վտանգավոր պահին պետք է անել այնպես, որ հողը երերա մեր ոտքի տակ։ Ի վերջո, հողը մենք ենք, Աստված ոչ արասցե եթե ունենանք պարտված հող, ուրեմն կունենանք կործանված ժողովուրդ։ Թշնամիներով շրջապատված և պատերազմի մեջ ներքաշված մեր երկրում պաշտպանված պետություն ունենալ ենթադրում է համախմբված ժողովուրդ և երկրի ներսում ներքաղաքական անդորր։ Անվտանգ ու պաշտպանված հայրենի հողի վրա միայն կարող ենք ստեղծել բարեկեցիկ կյանք։

Ուստի, մենք՝ երդվյալ ազատամարտիկներս, սթափության, միասնության, համերաշխության, հանդուրժողականության և երկխոսության կոչ ենք հղում մեր հանրությանը, քանի որ այսօրվա համերաշխությունն ու հանդուրժողականությունն են ենթադրում մեր արյան պատասխանատվությունն ու երկրի ճակատագիրը որոշարկելու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում