Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. նկատվում է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
21/04/2018 19:03
Նմանատիպ
Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի:
Տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը
Հետևեք մեզ նաև Telegram-ում