Արմեն Սարգսյանն ժամանել է Հանրապետության հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանն ժամանել է Հանրապետության հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով:

ՀՀ նախագահը հրապարակ է ուղևորվել Աբովյան փողոցով՝ քայլելով: «Ես գնում եմ հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

Ավելի վաղ Փաշինյանը նշել է, որ ՀՀ նախագահի հետ պատրաստ է հանդիպել միայն Հանրապետության հրապարակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում