AM | RU
USD
EUR
RUB

Երևանում մեքենաների ձայնային ազդանշաններով քաղաքացիների անդորրը խախտելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է

 
 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 01:30-ը, մի խումբ անձինք, արհամարելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած կանոնները, բարոյական և իրավական նորմերը, ինչպես նաև՝ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, չեն ենթարկվել նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին։ Ակնհայտորեն կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը՝ բազմաթիվ ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով անընդմեջ տևական ժամանակ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների, այդ թվում գիշերային ժամերին խախտել են նրանց անդորրը՝ ձևավորելով վերջիններիս համար վախի և տագնապի մթնոլորտ:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ՝ Հ.Գևորգյանը, Ն.Նազարյանը, Հ.Խուրշուդյանը, Ա.Ղարիբյանը, Ա.Ջաբաղյանը:

Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
Հոկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan