Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանիպման մասին, որը ծրագրված է ապրիլի 22-ի առավոտյան ժամը 10:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո:

Ավելի վաղ Փածինյանը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախագահն անձամբ էր եկել Հանրապետության հրապարակ: Այնուհետև լրատվամիջոցները հայտնեցին Արմեն Սարգսյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում