Մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: 

Հանդիպման մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 21-ի երեկոյան՝ հանրահավաքից հետո:

Դրանից առաջ կայացել էր Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Նախագահն անձամբ էր եկել Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված էին նաև Փաշինյանի կողմնակիցները: Դրանից հետո պարզ դարձավ, որ կայացել է նաև Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում