Արցախի փողոցում ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ
Նմանատիպ
11:53
Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ցույցի մասնակից քաղաքացիներին: Դիմակավորված ոստիկանները տարան նաև պատգամավոր Սասուն Միքայելյանին:
11: 45
Ոստիկանները փակեցին ցուցարարների ճանապարհը: Բախումներ ու հրմշտոց սկսվեց ցուցարարների ու ոստիկանների միջև: Լսվում են պայթյուններ, որից հետո ծուխ է բարձրանում:
Արցախի փողոցում հատուկ միջոցներ են կիրառում:
Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարան: Նրա կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան:
Ոստիկանությունը կրկին միջոցներ է ձեռնարկում՝ ցույցը հետ մղելու համար:
Ցուցարարներին դիմելով՝ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը նշեց. «Մեր ցույցը խաղաղ է, ոչ մեկդ չցրվեք: Եթե ուզում եք մնալ նույն Հայաստանում՝ դուք մտածեք, կոչ եմ անում մնալ տեղերում: Մենք պիտի համախմբված՝ Նիկոլին ազատենք»
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում