Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նախագահին. կողմերը քննարկել են Երևանի վերջին իրադարձությունները

Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նախագահին. կողմերը քննարկել են Երևանի վերջին իրադարձությունները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Երկուստեք կարեւորվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման եւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում