Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր և պայմանավորվելու ցանկություն չենթադրող

Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր և պայմանավորվելու ցանկություն չենթադրող

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ապրիլի 22-ին Երևանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ արձանագրելով, որ Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր և պայմանավորվելու ցանկություն չենթադրող: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։

Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»,- ասվում է Կարեն Կարապետյանի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում