AM | RU
USD
EUR
RUB

Ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը սահմանված ժամկետում դրա չդադարեցման դեպքում

 
 

ՀՀ արդարադատության նախարարությունն հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում է հրապարակել: Նախարարությունը հիշեցրել է, որ հավաքը
դադարեցնելու մասին ոստիկանության որոշմանը չենթարկվելու կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծանուցման մեջ ասվում է.

«Հաշվի առնելով, որ հավաքի կազմակերպիչների կողմից տրված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հրապարակային մեկնաբանությունները աղավաղված են ներկայացնում օրենսդրական կարգավորումները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ

Եթե անգամ հավաքը իրականացվում է առանց իրազեկման, սակայն այն խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել այդ հավաքին, սակայն դա չի նշանակում, որ այդ հավաքի մասնակիցները և կազմակերպիչներն ազատվում են օրենքով սահմանված պատասխանատվությունից:

Անկախ նրանից, թե հավաքն իրականացվում է իրազեկմամբ, կամ առանց իրազեկման, ինչպես նաև անկախ հավաքի խաղաղ բնույթից, եթե հավաքի անցկացումը անհամաչափ սահմանափակում է այլ անձանց հիմնական իրավունքները կամ հանրության շահերը (օրինակ` ճանապարհների տևական արգելափակումը, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքի ու ելքի սահմանափակումը, ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի շինություններին հարող տարածքներում անձանց հանգիստը խանգարող աղմուկը, հավաքի անցկացումը Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից այնպիսի հեռավորության վրա, որ սպառնում է դրանց բնականոն գործունեությանը և այլն) ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը։ Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն»:

Լրահոս
Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ այսուհետ չեն լինելու պետության շահերին հակասող բաշխումներ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Ճանապարհային ոստիկանները «Վերջին զանգի»-ն ընդառաջ հանդիպում են ավագ դպրոցների տնօրենների հետ. ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն Արամ Անանյանը կեղծ նորությունները տարբերակելու հարցում կարևորում է ընթերցողի մեդիագրագիտության բարձրացումը Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները. ՀՀ ԿԳ նախարար Հարությունյանը ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողների աջակցությամբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին ԵԽԽՎ համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքը Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր նշտաբի պետի պաշտոնից Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Տրանսպորտի նախարարը հույս ունի, որ ապօրինի ուղևորափոխադրողները ռիսկի չեն գնա Գարեգիկ Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Այբ» հիմնադրամը մտահոգությունն է հայտնել ԿԳ նախարարի հայտարարության վերաբերյալ Արմեն Սարգսյանը և Ալբերտ Պողոսյանը հանձնել են Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակները Կարող Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին ՍԱՊԾ-ն տեղում ոչնչացրել է հայտնաբերած ժամկետանց սննդամթերքը ԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստում ԵԽԽՎ համազեկուցողները շնորհավորել են Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Յունիվերս» լեզվի կենտրոնի մասնագետները կնպաստեն երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում Երևանում ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ աշխատաժողով է կազմակերպվել Երեխայի հետ՝ երեխա, պատանու հետ` պատանի. Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է շփման իր մոտեցումների մասին ԿԸՀ-ն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 3 նոր անդամի մանդատ շնորհեց ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ Սեյրանյանին Յուրովի ընտրակաշա՞ռք, թե պոպուլիզմ Ռուս մասնագետի պնդմամբ` ՌԴ-ում բոլորը պետք է իմանան Սարդարապատի ճակատամարտի պատմությունը Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի Ադրբեջանում միլիոնավոր դոլարներ յուրացնելու կասկածանքով կիբեռհանցագործներ են ձերբակալվել Ֆուտբոլի Հայաստանի գավաթը շրջեց Սյունիքում Ալեն Սիմոնյանը խոստանում է շարունակել ակտիվորեն զբաղվել Երևանի խնդիրներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan