Աղվան Վարդանյանի կարծիքով՝ առանց ԶԼՄ-ների հնարավոր կլիներ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ առանց ԶԼՄ-ների հնարավոր կլիներ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել

Երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ: Նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է կարողանային մեխանիզմներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: «Կարծում եմ երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ կողմերը հստակ պայմանավորվածություն ձեռք բերեին և կարողանային դեմ դիմաց նստել և իրար աչքերի նայելով՝ խոսել առկա խնդիրների մասին: Այդ դեպքում հնարավոր կլիներ նաև լուծումներ գտնել: Ակնհայտ է, որ լրագրողների ներկայությամբ, ուղիղ եթերով հնարավոր չէ բանակցություններ վարել»,- նշեց Աղվան Վարդանյանը և հավելեց, որ չնայած այս ամենին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նա հույս հայտնեց, որ վարչապետն ու պատգամավորը երկուստեք պատրաստ կլինեն գտնելու մեխանիզմներ, որպեսզի այնպիսի լուծումներ տան, որից մեր երկիրն ու հասարակությունը շահած դուրս կգա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում