Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը

Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին եւ Արցախի հոգեւոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը կարեւորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Երկուստեք նշվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման եւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում