AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նոր ռազմական արկածախնդրություն սանձազերծելու գործոն

 
 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան հայտարարություն է տարածել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիայի

հայտարարություն

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան խորը մտահոգություն է հայտնում վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դուրս են քաղաքական գործընթացներից և ամեն օր, ամեն ժամ ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Այդուհանդերձ ակներև է, որ օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձևավորված միակ իրավազոր իշխանությունը զավթելու, Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված վարչապետին վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության սրման վրա, ինչի նախանշաններն արդեն իսկ նկատվում են։

Համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար։ Իրավիճակի հետագա սրումը նպաստում է դրան:

Իշխանությունը զավթելու, պետական կառավարման համակարգի հիմնարկները արգելափակելու, տրանսպորտային երթուղիները խափանելու, պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու, բնականոն կյանքը խաթարելու փորձերն անխուսափելիորեն բերելու են մեր առջև ծառացած ռազմական մարտահրավերների սրմանը: Երկրի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետական բոլոր կառույցների ներդաշնակեցված և կայուն փոխգործակցություն:

Կասկածից վեր է, որ հայկական բանակը ունակ է դիմագրավել հակառակորդի ցանկացած ոտնձգության։ Սակայն հրահրվող ներքին անկայունությունը գործոն է, որը հնարավոր անցանկալի զարգացումների դեպքում կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական խնդիրների իրականացման, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման, զորահավաքային խնդիրների կատարման վրա։

ՀՀ ՊՆ կոլեգիան չարտոնված զանգվածային միջոցառումների և հավաքների կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ներքին անկայունության պատճառ դառնալ: Հայաստանի պաշտպանության առաքելությունն օրվա ցանկացած պահի անձնվիրաբար իրականացնում են մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակներ, որոնց վստահությունն ու հաստատակամությունը էապես կախված է նաև թիկունքում տիրող իրավիճակից, և գործողությունների խաղաղ բնույթ վկայակոչող կազմակերպիչները պետք է հիշեն ոչ միայն բուն ակցիայի վայրում դրա հետևանքների, այլև առաջնագծում կանգնած մեր հրամանատարների և զինվորների համար ձևավորվող վտանգների մասին։

 

 

Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար

 

Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ

 

Միքայել Հարությունյան

ԳՌՏ պետի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ

 

Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ

 

Դավիթ Փախչանյան

ՀՀ ՊՆ տեղակալ- ՊՆ ռազմարդյունաբերության

պետական կոմիտեի նախագահ

 

Արտակ Դավթյան

ՀՀ ՊՆ տեղակալ

 

Օնիկ Գասպարյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր

 

Ստեփան Գալստյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ

 

Տիրան Խաչատրյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր

 

Անդրանիկ Մակարյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր

 

Լևոն Մնացականյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ

Լրահոս
Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Կրթական համակարգը պետք է քաղաքականից ազատել՝ թողնելով այն շնչի. ոլորտի փորձագետները բարձրաձայնում են խնդիրները ՀՀ վարչապետի տիկինը համաձայնել է լինել բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ Էլեկտրոնային կառավարման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը Մեկնարկել են հայերենի դասեր Երևանի «Հատուկ կացարանի» բնակիչների համար ԿԳ նախարարը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տնօրեններ կամ ռեկտորներ չեն ընդունվել Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ուղենիշը շարունակական է լինելու. ԱԳՆ խոսնակ Սփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձև Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով Պատկան մարմիններն աշխատում են դպրոցներում դրամահավաքները կանխելու ուղղությամբ Շարմազանովն այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմնավորումներ չի տեսնում Արտահերթ ընտրությունների անցկացմանը երկիրը պետք է պատրաստ լինի. Արարատ Միրզոյան Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հույս է հայտնել Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից Համատեղ ուժերով կարող ենք հասնել համազգային նպատակների կենսագործմանը. ՀՀ սփյուռքի նախարար Շարմազանովին անհանգստացնում է ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ ԿԳ նախարարի դիրքորոշումը Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին Զինծառայողները կարող են բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին 1-16 թեժ գծի համարով Ես մտահոգվելու առիթ չունեմ. Շարմազանովն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի խոստացած բացահայտումներին Բալայանը ԱԳՆ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին պատասխանեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանին Գևորգ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի և Փաշինյանի միջև տարաձայնությունների վերաբերյալ տեղեկություն չունի Ալեն Սիմոնյանը «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին ԱԳՆ խոսնակը վստահեցրեց՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգից շեղում չի լինելու Պե՞տք է անցնել 10-ամյա կրթության, թե ոչ. փորձագետների դիտարկումները Շվեյցարիայի դեսպանը հեռանկարային է համարում Հայաստանի հետ համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում Սպասվում են ՀՀ նախագահի և վարչապետի այցերը հարևան Վրաստան Ուսուցիչներն ազատ են ունենալու ցանկացած քաղաքական հայացք, սակայն դպրոցից դուրս. ԿԳ նախարար ՊՆ պատվիրակությունը կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին Էրդողանը Իսրայելին սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով Արթուր Վանեցյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan