Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ

Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յու­թյունը լիարժեք կիրառելու է օրեն­քով իրեն վերա­պահ­ված հա­կազդման միջոցների ողջ գործիքակազմը՝ կանխելու ծայրահեղական ցանկա­ցած դրսևորումները և հանրորեն վտանգավոր այլ արարքները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտան­գու­թյան ծառա­յու­թյունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհան­դուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարու­նակ­վում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հան­ցա­գործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ ան­ձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, և պետական ու հասարա­կա­կան անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռ­նարկ­վում են համա­պա­­տասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերացման, ահա­­բեկ­չա­կան ու ծայրահեղական ցանկա­ցած դրսևորումների և հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատա­կով ՀՀ ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յու­թյունը լիարժեք կիրառելու է օրեն­քով իրեն վերա­պահ­ված հա­կազդման միջոցների ողջ գործիքակազմը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում