ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով

ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները շտապ հայտարարությունն են տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

«ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների և կառավարության միջև երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը:

Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում