Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը

Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու և խափանելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հայատարարության մեջ ասվում է.

«Ոստիկանությունն արձանագրում է, որ շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները:

Կրկին զգուշացնում ենք, որ ոստիկանությունը ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու և խափանելու համար:

Այդ նպատակով ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում