AM | RU
USD
EUR
RUB

Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր

 
 

Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսից սկսած, լարվածությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում: Ինչպես տեղեկացրին Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից, ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստակամության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների համար մի շարք ցուցումներ, հանձնարարականներ:

Բանակի հրամանատարի խոսքով՝ թեև այսօր իրավիճակը լարված է, սակայն այն ամբողջությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակառակորդի սադրանքները կանխելու համար:

«Որոշակի փոփոխություն է նկատվել զորքերի տեղաշարժման առումով: Եթե նախկինում այդքան տեղաշարժ չկար, և եղածները հիմնականում պայմանավորված էին մարտական հերթապահության մեջ ընդգրկված ստորաբաժանումների ապահովման հարցերով, ապա հիմա այլ բնույթի շարժեր կան, ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների, հատկապես տանկերի և հետևակի մարտական մեքենաների: Ի դեպ, ոչ միայն մի ուղղությամբ, այլ՝ տարբեր: Մենք հետևում ենք իրենց գործողություններին, անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կանենք: Ապրիլի սկզբից սկսած նորից են զորավարժություններ անցկացնում, դա պայմանվորված է ինչ-ինչ առիթներով»,-ասաց Լևոն Մնացականյանը:

Թե ինչով է պայմանավորված հակառակորդի կողմից դրսևորվող նման ակտիվությունը, բանակի հրամանատարը պարզաբանեց հետևյալ կերպ:

«Կհամարեի, որ այդ աշխուժությունը կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Ես կհորդորեի, որ նման անկարգություններ հրահրողները հետևություն անեին, իմանան, որ մենք ունենք գերխնդիր՝ Արցախի Հանրապետության ձեռք բերած անկախության օրինական հաստատում և բոլորս պետք է մեր ջանքերն ուղղենք հենց այդ նպատակին, այլ ոչ թե ինչ-ինչ նեղ խմբերի կարծիքներ ներկայացնել որպես իրականություն»,-ասաց Լևոն Մնացականյանը:

Լրահոս
Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր (Տեսանյութ) Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ Նախագահ Արմեն Սարգսյանը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին. Գուտերեշի ուղերձը Փաշինյանին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Երկրաշարժ՝ Պերուում և Էկվադորում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում «Հրապարակ». ԱԺ-ում նոր ձևավորված ԵԽԽՎ պատվիրակությունը կիրակի կմեկնի Ստրասբուրգ «Ժամանակ». Աշխատանքի և սոցապ նախարար է նշանակվելու Զարուհի Բաթոյանը «Ժամանակ». Վլադիմիր Կարապետյանը առաջիկա օրերին պաշտոն կստանա ԱԳՆ-ում «Հրապարակ». Իշխանություններից ոմանց մեղադրում են գողականների հետ հարաբերություններ ունենալու մեջ «Ժողովուրդ». ՄԻԵԴ որոշումների տարափ է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Լավրովը կոչ է արել Սիրիայի ազատագրված տարածքները Դամասկոսի վերասհսկողությանը փոխանցել Ռումինիայի ազգային ուղևորափոխադրողը ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքները Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանի հետ Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան Ռոբերտ Քոչարյանը կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Մասնագետի պնդմամբ՝ Ադրբեջանը պետք է ընդունի հայերի դեմ կատարած հանցագործությունները Վարչապետը հանձնարարել է ներկայացնել բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հայեցակարգային փաստաթուղթ Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին Չեխիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Չեխիայի արտաքին գերատեսչությունում Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց Ազգային ժողովն ընտրեց 11 մշտական հանձնաժողովների նախագահներին Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր գործ Մանվել Գրիգորյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը Դատարանը բավարարել է Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Հանրային խորհուրդն ամբողջական կազմով առաջին նիստն է գումարել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan