Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը

Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը

Երևանի Հանրապետության Հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության անդամների կազմակերպած հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների առաջին օրերի ռազմավարությանը: Հավաքը, որն ընթանում է հրապարակում, հնարավորություն չտվեց ելույթ ունենալ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:

Հավաքվածները դեմ էին նրա ելույթին, սակայն Զարուհի Փոստանջյանը վերցրեց բարձրախոսը և փորձում էր խոսել, իսկ հավաքվածները վանկարկումներով ընդհատում էին նրա խոսքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ցանկանում են միանալ շարժմանը, պատրաստ է հանդիպել և խոսել նրանց հետ: Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը բարձրացավ հարթակ վերցրեց խոսափողը, սակայն հավաքվածները սկսեցին սուլել, բղավել և թույլ չտալ, որ նա ելույթ ունենար: Փոստանջյանը բանակցություններ էր վարում, սակայն ապարդյուն, նրա խոսափողն անջատվեց, այնուհետև նա իջեցվեց հարթակից:

Հանրահավաքին ներկա էր Նիկոլ Փաշինյանի կինը, ով նույնպես ելույթով հանդես եկավ:

«Ես ելույթ եմ ունենում, որովհետև տգեղ միջադեպ տեղի ունեցավ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները թույլ չտվեցին Զարուհի Փոստանջյանին ելույթ ունենալ, որովհետև վերապահմամբ են մոտենում նրա խոսքին: Շարժումը սկսվելուց առաջ Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Մի արեք նման բան, այստեղ ծախվածներ չկան»,-ասաց Աննա Հակոբյանը:

Հարթակից ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային Ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը:

«Ոչ մի դեպքում չգնալ բախման, անվտանգության նկատառումներից ելնելով, կոչ ենք անում գիշերը չմնալ փողոցներում: Ընդգծում եմ՝ մեր հավաքը խաղաղ է»,-ասաց Լենա Նազարյանը:

Ելույթ ունեցան դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը, ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը, այլ երկրներից Հայաստան ժամանած հայեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում