«Պարզ Է, որ սառը պատերազմը վերադարձել Է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

«Պարզ Է, որ սառը պատերազմը վերադարձել Է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդունել Է Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդիրները եւ հայտարարել Է սառը պատերազմի վերադարձի մասին: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա ասել Է SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Պարզ Է, որ սառը պատերազմը վերադարձել Է»,- արձանագրել Է Գուտերիշը:

Ըստ որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ արդի իրադրությունն զգեալիորեն տարբերվում Է այն իրադրությունից, որը ԽՍՀՄ-ի ժամանակներում Էր: «Այժմ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը չեն վերահսկում բոլորին, ինչպես որ առաջ Էր: Բազմաթիվ երկրներ շատ ակտիվ են (մերձավորարեւելյան – ծանոթ. խմբ.) տարաշրջանում. Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ այլ երկրներ: Գոյություն չունեն երկու համասեռ վերահսկող դաշինքներ»,- ասել Է նա:

Գուտերիշը նաեւ ընդունել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդրիները: Նա նշել Է, որ այդ մարմինն այլեւս չի արտացոլում աշխարհում ուժերի հաշվեկշիռը եւ չի համապատասխանում արդի իրողություններին: Գուտերիշի կարծիքով՝ առանձին երկրներ չարաշահում են վետոյի իրավունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում