Ոստիկանությունը պատրաստ է ապահովել Երևանում երիտասարդների հավաքի բնականոն ընթացքը

Ոստիկանությունը պատրաստ է ապահովել Երևանում երիտասարդների հավաքի բնականոն ընթացքը

Ոստիկանությունն անդրադարձել է ապրիլի 23-ին Երևանում երիտասարդների կողմից կազմակերպվող հավաքներին՝ հույս հայտնելով, որ նրանց կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, երիտասարդները կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են:

Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը:

Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում