Գնդապետ Խաչիկ Գրիգորյանը 2011 թվականից դուրս է եկել ոստիկանական ծառայությունից

Գնդապետ Խաչիկ Գրիգորյանը 2011 թվականից դուրս է եկել ոստիկանական ծառայությունից

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ ոստիկանության գնդապետ Խաչիկ Գրիգորյանը հրաժարվել է կատարել իր վերադաս հրամանատարների ապօրինի հրամանները և միանում է հավաքի մասնակիցներին:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Խաչիկ Գրիգորյանը 2011 թվականից դուրս է եկել ոստիկանական ծառայությունից:

«Ոստիկանի համազգեստով գնդապետ ներկայացող ու կոչով հանդես եկող անձը որեւէ առնչություն չունի ոստիկանության հետ։ Նա վաղուց ոստիկանությունում չէ (2011 թ.): Ավելին՝ նա վաղուց Հայաստանում չէ»,- ասաց Ահարոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում