Հողերը մե՛րն են, մե՛րը

Հողերը մե՛րն են, մե՛րը

Վաղն ապրիլի 24-ն է, և հարյուր հազարավոր հայեր իրենց հարգանքի տուրքն են մատուցելու ազգային սրբավայր Ծիծեռնակաբերդում: Ոչ ոք իրավունք չունի մեր սրբադաս նահատակների հիշատակման արարողությունը շեղել այլ ուղղությամբ:

Հիշենք` «Հողերը մե՛րն են, մե՛րը» ազնիվ կոչն էր, որ 1965 թվականի ապրիլի 24-ին Երևանում համախմբեց հարյուր հազարավոր հայորդի-ների, ովքեր վերստին ապացուցեցին իրենց` ազգային ինքնության ու հիշողության իրավունքը: Հետևենք նրանց օրինակին, ինքներս մեզ հարվածելու փոխարեն` մեր միասնական պահանջն ուղղենք ԱՄՆ-ին, Եվրոպական Միությանն ու Ռուսաստանի Դաշնությանը` վերահաստատելու հայ ազգի պահանջատիրությունը մեր Մեծ Հայրենիքի նկատմամբ:

Կոչ ենք անում չանտեսել վերջին երեսուն տարիների ընթացքում արյան և չարչարանքի գնով հայկական պետականության ձեռքբերածը և, ակամա, չդառնալ գործիք օտար թշնամական կամ ներքին պառակտիչ հոսանքների համար: Իսկ, տարիների ընթացքում կուտակված ազգային եռանդը, հորդորում ենք ուղղել կառուցողական համատեղ աշխատանքի և հավակնոտ ազգային ծրագրերի իրականացմանը:

Արտերկրում բնակվող մի խումբ հայազգի գործարարների կողմից
23 ապրիլի 2018թ.

Հանուն Հայրենյաց`
· Վարտան Սիրմակես
· Հրաչ Կապրիելյան
· Արդեն Սելլեֆյան
· Հարութ Միսիրյան
· Վարտկես Կնաջյան
· Հայկ Հովհաննիսյան
· Սարկիս Կամբուրյան
· Մարտիկ Աբրիմիյան
· Սաքո Աբրիմյան
· Հրանտ Գուլյան
· Դավիթ Մելյան
· Պերճ Գոքբերգ
· Նիկո Յագան
· Աբրահամ Օդեմիս
· Սևակ Արծրունի

Հետևեք մեզ նաև Telegram-ում