Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար

Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Այսօր մենք որոշում ենք կայացել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող են նստել և տրամաբանական լուծում գտնել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում