Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, 2016 թվականի սեպտեմբերից ՄԱԿ-ի մարդկային թրաֆիքինգի կոմիտեի բարի կամքի դեսպան Նադյա Մուրադը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրություն է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ես միանում եմ հայ ժողովրդին` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը և կոչ անում բոլոր երկրներին ճանաչել այս ցեղասպանությունը»,– նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում