Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։

Երկուստեք կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում