Ալեքսանդր Մարկարովը պատասխանատու քաղաքական գործչի քայլ է համարում Սերժ Սարգսյանի հրաժարականը

Ալեքսանդր Մարկարովը պատասխանատու քաղաքական գործչի քայլ է համարում Սերժ Սարգսյանի հրաժարականը

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, խոսելով վարչապետի պաշտոնից հրաժարվելու՝ Սերժ Սարգսյանի որոշման մասին, այդ քայլը համարեց հատուկ միայն այն քաղաքական գործչին, ով զգում է պատասխանատվություն երկրի կայունության ապահովման համար:

«Սարգսյանը կատարեց այդ քայլը՝ գիտակցելով իր պատասխանատվությունը երկրի կայունության ապահովման համար: Ունենալով տարբեր հնարավորություններ այս իրավիճակից դուրս գալու համար՝ Սերժ Սարգսյանը գնաց դեպի այն քայլը, որը, իր կարծիքով, Հայաստանում կարող է ապահովել ավելի արագ ձևավորվող կայունություն և դառնալ ելք ստեղծված իրավիճակից»,-ասաց Մարկարովը:

Քաղաքագետի կարծիքով՝ ներկայումս խնդրիրը ապագան է, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները հետագայում, ինչպես է առանց հավաքների բնականոն կյանքը և քաղաքական կայունությունը Հայաստանում վերականգնվելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում