Ալիևը մեկնում է Թուրքիա

Ալիևը մեկնում է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 24-25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:

Թուրքիայում Ալիևը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 7-րդ նիստին:

«Հանդիպումներում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցեր»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում