«Հրապարակ». Պատային իրավիճակ

«Հրապարակ». Պատային իրավիճակ

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը վերջին օրերին հասկացել էր, որ հայտնվել է պատային վիճակում։ Այդ գիտակցությունն ուժեղացել էր հատկապես այն ժամանակ, երբ սկսել էին ինտենսիվ աշխատել միջազգային կառույցների և դեսպանների հետ, որ տեղեկացնեն, թե ինչ է կատարվում «իրականում», սակայն բախվել էին չհասկացվածության պատին։

Ընդ որում՝ դրան ներգրավված էին ոչ միայն ԱԳՆ-ն ու Էդիկ Նալբանդյանը, այլև ՀՀԿ ողջ «տուսովկան»` Վաչե Գաբրիելյան, Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան, Գևորգ Կոստանյան, որոնք խոսում էին ԵԽԽՎ-ի, ԺՀՄԻԳ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ:

Սակայն բավականին կոշտ գնահատականներ հնչեցին թե՛ ԱՄՆ Պետդեպից` Հայաստանում մարդու իրավունքների զեկույցը, թե՛ ԵՄ հայտարարությունը: Իշխանությունների առաջ դրվել է պատգամավորների ձերբակալության հարցը, որ 72 ժամ պահելուց հետո նրանք ազատ արձակվեն։ Իսկ նրանք տատանվել են․ «Բաց թողնենք՝ Նիկոլենք հերոս են դառնում, անձեռնմխելիությունից զրկենք` էլի հերոս են դառնում, դեմն էլ ապրիլի 24-ն է»։ Բայց միանշանակ է եղել, որ «Մարտի 1 չի լինելու, կրակոցներ Հայաստանի փողոցներում այլևս չեն հնչելու»,- պատմեց մեր զրուցակից պաշտոնյան։ Միայն ամենաարմատականներն են առաջարկել՝ «հատուկ դրություն» հայտարարել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում