Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Ստամբուլում: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Միջոցառումները կկազմակերպվեն Մարդու իրավունքների ընկերության «Ընդդեմ ռասիզմի և խտրականության» հանձնաժողովի կողմից:

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս հիշատակի արարողությունները կմեկնարկեն Սուլթանահմեթի հրապարակում, որտեղից հավաքվածները կշարժվեն դեպի Հայդարփաշայի կայարան, որտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ տարել էին հայ մտավորականներին:

Բացի այդ, Շիշլիի հայկական գերեզմանատանը կոգեկոչեն 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը, իսկ 19:15-ին բոլորը կհավաքվեն կենտրոնական Բեյօղլու թաղամասի Թյունել հրապարակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում