Սահմանադրական դատարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանը շարունակում է իր գործը՝ անկախ ցանկացած փոփոխությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: «Երկրում քաղաքական իշխանության փոխվելու դեպքում անգամ Սահմանադրական դատարանը շարունակում է իր գործը: Սահմանադրական դատարանի համար նշանակություն չունի, թե երկիրն ինչ քաղաքական իշխանություն ունի»,-ասաց նա:

Լրագրողների այլ հարցերին՝ կապված երկրի ներքին քաղաքական իրավիճակի հետ, Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ իր կարգավիճակից ելնելով` որևէ խոսք ասել չի կարող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում