Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի շրջանակներում. Վալերի Օսիպյան

Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի շրջանակներում. Վալերի Օսիպյան

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շեշտում է, որ ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է. վերջինիս գործողությունները միտված են բացառապես հասարակական կարգի ապահովմանը և հանցավորության դեմ պայքարին: Երևանի փոխոստիկանապետն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վալերի Օսիպյանն անդրադարձավ նաև վերջին օրերին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնց ընթացքում ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, ֆիզիկական ուժ ակցիաների մասնակիցների նկատմամբ: «Այն, ինչ ոստիկանությունը կատարել և կատարում է, օրենքի սահմաններում է: Անգամ ֆիզիկական ուժի կիրառումը, հատուկ միջոցների կիրառումը բխում է ոստիկանության մասին օրենքից»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում