Վահան Մարտիրոսյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորում է նման հանցագործությունների չկրկնվելու համատեքստում

Վահան Մարտիրոսյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորում է նման հանցագործությունների չկրկնվելու համատեքստում

Հայաստանի տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը գտնում է, որ հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը:

«Ամեն տարի այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեր աշխատանքով պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի հայերին, դատապարտի Հայոց ցեղասպանությունը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն առաջին հերթին կարևոր է նրա համար, որպեսզի մարդկության դեմ նման հանցագործություններն այլևս չկրկնվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում