Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հունաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր հայեր Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել են մոմավառություն՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վառված մոմերով նրանք գետնին պատկերել են 1915 թիվը, ապա այրել Ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշայի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարներով դրոշը: Խորհրդարանի դիմաց երիտասարդները, հայկական դրոշը ձեռքերին, գոռում են՝ «Միություն, պայքար, հաղթանակ»: Երիտասարդները շարժվել են առաջ նաեւ Արցախի դրոշը պատկերող «Սա մեր հողն է, սա Հայաստանն է» խորագրով պաստառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում