Times.am | Հայաստանում հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը. ռուսական լրատվամիջոցներ անդրադարձը
AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը. ռուսական լրատվամիջոցներ անդրադարձը

 
 

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ անդրադարձ են կատարում ռուսական հայտնի լրատվամիջոցները:

Ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը «Ապրիլի 24-ին հայերը հարգում են 1915թ. Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը» խորագիրը կրող հոդվածում նշում է, որ այս տարի միջոցառումներն անցնում են բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք հանգեցրին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Սպասվում էր, որ երեքշաբթի բողոքի ակցիաները կանցկացվեն Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սակայն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց ակցիաները տեղավորվելու են օրվա խորհրդի շրջանակներում»,- ասված է հոդվածում;

Գործակալությունը հիշեցնում է, որ ավանդույթի համաձայն, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում երկրի ղեկավարները, մշակույթի գործիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

ՏԱՍՍ գործակալությունը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված իր հոդվածն այսպես է վերնագրել` «Երևանի հազարավոր բնակիչներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: «Երևանի հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում: Մարդիկ, որոնցից շատերը իրենց երեխաների հետ, գնում են կարմիր և սպիտակ մեխակներ, ծաղկեպսակներ դնելու հուշահամալիրի կենտրոնի հավերժական կրակի մոտ: Միմյանց անծանոթ մարդիկ միասին հուշահամալիր են տարել 100-մետրանոց ազգային դրոշը»,- ասված է հոդվածում:

ՏԱՍՍ գործակալությունը ևս ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվում են բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, ինչի արդյունքում հրաժարական է տվել վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանում հիշում են 1915թ. Ցեղասպանության զոհերին» խորագրով Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներին անդրադարձել է «Միր 24» հեռուստաընկերությունը: Նշվում է, որ 1915թ. Օսմանյան Կայսրության առաջնորդների ղեկավարությամբ ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի 12 նահանգները, սպանվել է 1.5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր դարձել են փախստական: Հեռուստաընկերության լրագրողը զրուցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Հարություն Ներսիսյանի հետ, ով նշել է, որ իր պարտքն է համարում ամեն տարի լինել հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ինտերֆաքս»-ը ևս անդրադարձել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող և միմյանց անծանոթ մարդիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են տարել 100-մետրանոց ազգային դրոշը: Նշվում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, պաշտպանության, ֆինանսների, տրանսպորտի նախարարները:

Լրահոս
Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan