Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատում հայաստանյան իրադարձությունների խաղաղ արդյունքը

Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատում հայաստանյան իրադարձությունների խաղաղ արդյունքը

Հայաստանն ունի ակտիվ և ժողովրդավարական հասարակություն. «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին: «Այս առավոտյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ հղեց Հայաստանի նախագահին` հաջակցություն հայ ժողովրդի և հանուն բարեկամության (Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հղված ուղերձ-խմբ.): Ամենակարևորն այն է, որ այդ իրադարձությունները խաղաղ արդյունք ունեցան»,– ասաց դեսպան Լաքոտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում