«Հրապարակ». Ծառուկյան-Նիկոլ հանդիպում հանուն ընտրություններին համատեղ մասնակցության

«Հրապարակ». Ծառուկյան-Նիկոլ հանդիպում հանուն ընտրություններին համատեղ մասնակցության

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխության օրը՝ երեկոյան, ժամանել է ռուսաստանահայ գործարար, Կարեն Կարապետյանի մտերիմ Սամվել Կարապետյանը: Կ․ Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելիս նրա մտերիմները որոշել են կողքին լինել: Չնայած ՀՀԿ-ում նաև տեսակետ կա, որ եթե քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերվի, որ պիտի քվեարկեն Նիկոլի օգտին, ապա` «կքվեարկենք, հարց չկա՝ քաղաքական պայմանավորվածությունը կհարգենք»: Իսկ մե՞ծ կլինի առնետավազքը ՀՀԿ-ից հարցին, պատասխանում են. «ՀՀԿ խմբակցությունից փախչողները գնալու տեղ չունեն, նրանք չեն կարող մաս կազմել որևէ խմբակցության, ազատ պատգամավոր են դառնալու»:

Երեկ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Նիկոլ հանդիպում: Ընդդեմ Կարեն Կարապետյան-ՀՅԴ ալյանսի՞, հարցրինք մեր աղբյուրին։ «Հանուն Նիկոլի ապագա վարչապետացման, ապագայում էլ՝ ընտրություններին համատեղ մասնակցության»:

Թերթը հիշեցնում է, որ վերջին շրջանում Կարեն Կարապետյանի և Ծառուկյանի ջրերը մի առվով չէին հոսում: Չի բացառվում, որ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ցուցադրաբար հրաժարական տա՝ ցուցադրելով, որ չի ուզում աշխատել Կարեն Կարապետյանի հետ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում