«Ժամանակ». Կարեն Կարապետյանը նոր կուսակցություն կստեղծի
25/04/2018 10:00
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թիմը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծմանը, որին կանդամակցեն բացառապես նրան անձնական հավատարմության երդում տվածները, այդ թվում և ՀՀԿ-ից:
Կարապետյանը սա անում է որպես պահեստային քայլ, որպեսզի եթե չհաջողվի խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից, ինքը դրանց մասնակցի սեփական դեմքով և սեփական մաքուր կուսակցությունով:
Կարապետյանը կարծում է, որ ՀՀԿ-ն վարկաբեկում և խանգարում է իրեն, և դրանից պետք է հնարավորինս շուտ ազատվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում