AM | RU
USD
EUR
RUB

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են մի խումբ կալանավորների բռնության զուգորդմամբ փախուստի փորձը

 
 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են մի խումբ կալանավորների բռնության զուգորդմամբ փախուստի փորձը. Հարուցվել է քրեական գործ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո, նշված խցերում գտնված՝ կալանավորված այլ անձանց հետ փորձել են դուրս գալ մասնաշենքից և կալանավորվածներին պահելու վայրից դիմել փախուստի, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նրանց գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

ՀՀ դատախազությունն արձանագրում է, որ հանրապետությունում ձևավորված լարված իրավիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցածին իրավիճակի, հատկապես հանցավոր հակումներ ունեցող անձանց ակտիվացման համար՝ էապես վտանգելով հասարակական անվտանգությունը՝ իր ազդեցությունն ունենալով հանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա:

Հավատարիմ լինելով իր գործունեության ապաքաղաքականացվածությանը՝ ՀՀ դատախազությունը շարունակում է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, ինչպես նաև մյուս սահմանադրական գործառույթների շրջանակներում ապահովել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, հասարակական անվտանգության ապահովման հանրային շահի պաշտպանությունը:

Ստեղծված իրավիճակի ուղղակի կամ անուղղակի օգտագործմամբ հանցավոր նպատակներ հետապնդող բոլոր անձանց զգուշացնում ենք, որ գործադրվելու են քրեաիրավական անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ինչպես հանցագործությունների կանխման, այնպես էլ քրեական պատասխանատվության անխուսափելիության անշեղ ապահովման համար»:

 

Լրահոս
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել Բակո Սահակյանը արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարեւելյան հատվածում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին ՌԴ նախագահի խորհրդականը գրեթե անսահմանափակ է համարում ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ համագործակցության ներուժը Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ ՀԱՊԿ ռազմական կոմիտեն հոկտեմբերի 26-ի նիստում կքննարկի ռազմական համագործակցության զարգացման հարցերը ԸՕ փոփոխությունների քննարկման ԱԺ արտահերթ նիստը կկայանա Դմիտրի Կոստինը ԵԱՏՄ-ի շրջանակներում կրիպտոարդյունաբերության ընդհանուր իրավական դաշտ ստեղծելու հնարավորություն է տեսնում ԱՄՆ-ն և ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել կիբերանվտանգության ոլորտում. Ռուդոլֆ Ջուլիանի Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ լրագրողի հարցին «Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկելու վարչապետի ընտրությանը. Նաիրա Զոհրաբյան Ծանրորդ Արմեն Գրիգորյանը դարձել է Եվրոպայի Մ20 տարեկանների արծաթե մեդալակիր Արա Աբրահամյանի հավաստմամբ`«Եվրասիական շաբաթ»-ը ակտիվ շփումների հրաշալի հարթակ է ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դարձել. Վերոնիկա Նիկիշինա Ադրբեջանի նախագահը հանդիպել է Սոֆիա ռոբոտին Հայաստանը վերականգնում է բարձր տեխնոլոգիական արտադրության առաջատարի իր ֆունկցիան. ՌԴ նախագահի խորհրդական ԱԺ նախագահը ճիշտ է համարում ԸՕ փոփոխություններն ԱԺ բերելու համար հենց պատգամավորների կողմից նիստ հրավիրելու նախաձեռնությունը ԵԱՏՄ-ն և Եգիպտոսը քննարկումներ են անցկացնում համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ ԿՀՎ տնօրենը Թուրքիայում մասնակցելու է Ստամբուլում սաուդացի լրագրողի սպանության հետաքննությանը «Հրապարակ». Որոշվել է կրճատել նախարարությունների թիվը «Ժամանակ». Արտահերթ ընտրությունների ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը «Փաստ». Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են «Հրապարակ». ԲՀԿ ցուցակի կազմման հարցում կարևոր դերակատարում ունի Խաչատուր Սուքիասյանը «168 Ժամ». «Ադրբեջանի կողմից Դուշանբեի համաձայնությունը տեղի ունեցավ հետագա բանակցություններում առաջընթացի հասնելու սպասումով» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին քննարկվել է թվայնացման օրակարգը ԱԺ-ն մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ ՀՀ նախագահն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագծի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ Իգոր Պետրիշենկոյի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ն պետք է միջազգային վարկանիշային հարթակում նոր դիրքեր նվաճի Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներով են մեկնարկել Այլ օֆ Մեն մրցաշարում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության հայտարարությունը ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում Ասկեր Մամինը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության զարգացման համար կարևոր առաջնահերթությունները Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին Կառավարությունն անգամ գործող ԸՕ-ով ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է ապահովել դրանց նկատմամբ մաքսիմալ վստահություն. Արտակ Զեյնալյան Ղրղզստանի փոխվարչապետը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության երեք տարիները Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում Թուրքիայում սաուդացի լրագրողին խեղդամահ են արել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan