Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր և կարգադրություն է ստորագրել: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահի կարգադրության մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները»:

Հանրապետության նախագահը նաև հրամանագիր է ստորագրել, որով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատել է Վարդան Մակարյանին: Հրամանագրում մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը.

Ուժը կորցրած ճանաչել Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի «Արմեն Գևորգյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում