«Ժամանակ». Ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը, բայց եթե 25 տարեկան երեխաները գան իշխանության` մենք կորած ենք. Ա. Կարապետյան

«Ժամանակ». Ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը, բայց եթե 25 տարեկան երեխաները գան իշխանության` մենք կորած ենք. Ա. Կարապետյան

«Հերթական անգամ ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը: Ինձ համար ամենակարևոր բանը դա է` ձայն բազմաց, ձայն Աստծո»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարա­պետյանը:

«Մեր ազգի պոտենցիա­լը շատ մեծ է: Բայց ես խնդիր եմ տեսնում` եթե 20- 25 տարեկան երեխաները գան իշխանության` մենք կորած ենք, նրանք դեռ լավն ու վատը չգիտեն: 1917 թվականի Լենինի հեղա­փոխությունը թող մեզ օրի­նակ լինի:

Կյանքի փորձ չունենալով, մաքսիմալիստ լինելով` մեր ժողովրդին շատ մեծ վնաս տվեցին երիտասարդները: Հենց մեզ մոտ` Ղարաբաղում, Ռայկոմի քարտուղարներ կային` 23 տարեկան, նրանք մեծ վնաս տվեցին: Չգիտեին` իրականում լավն ու վատը որն է»:

Հարցին` կողմ կլինի՞, եթե վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը, Արկադի Կարապետյանը պատասխա­նեց. «Դա արդեն ժողովրդի որոշելիքն է, ես չեմ կարող ասել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում