Հանդիպել են Փաշինյանն ու Ծառուկյանը

Հանդիպել են Փաշինյանն ու Ծառուկյանը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում են ունեցել ապրիլի 25-ին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ արծարծել են ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: «Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Փաշինյանը:

ԲՀԿ-ն ապրիլի 23-ին հայտարարել էր Փաշինյանի ղեկավարած շարժմանը միանալու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում