Երևանում մեկ գիշերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 18 ավտոմեքենա

Երևանում մեկ գիշերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 18 ավտոմեքենա

Երևանում հայտնաբերվել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները»,-հայտարարել է Ահարոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում