AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը

 
 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ, ապրիլի 26-ին առավոտյան հանդես է եկել ուղերձով: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակից,

Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երեւույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է:

Հայաստանի պատմության մեջ ունենք այլեւս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի եւ աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհում՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր եւ իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է յուրաքանչյուր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին:

Հայաստան, որը լինելու է իմ եւ քո երազանքների Հայաստանը:

Այս իրողությունը ժխտելը քաղաքական կարճատեսություն կլինի:

Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ:

Մենք բոլորս պարտավոր ենք հավուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելությունը, որը մեզ բաժին է հասել, եւ մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը պետք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով:

Ես համոզված եմ, որ հազարամյակների ընթացքում կուտակված ազգային խոհեմությունը թույլ չի տա բաց թողնել այս պատմական պահը:

Հպարտ եմ, որ տեսնում եմ այօրվա Հայաստանը, եւ ուրախ, որ ապրելու եմ վաղվա հզոր, միասնական, արդար եւ ծաղկող Հայաստանում:

Բարի լո՛ւյս, Հայաստան: Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի»:

Լրահոս
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել Մեյը կարող է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը Էդուարդ Շարմազանով.«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու» «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին Հայաստանը կմասնակցի պատվիրակության նոր կազմով Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 3 քաղաքացի Մեյը խորհրդարանին կներկայացնի Brexit-ի «Բ պլանը» ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր (Տեսանյութ) Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ Նախագահ Արմեն Սարգսյանը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին. Գուտերեշի ուղերձը Փաշինյանին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Երկրաշարժ՝ Պերուում և Էկվադորում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan