Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին

Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին

Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տարածած հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում