Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներում

Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջում են ընդունել օրինագիծ, որն անդրծովյան տարածքների՝ Բրիտանական Վիրջինյան եւ Կայմանյան կղզիների իշխանություններին պարտավորեցներ բացահայտել ընկերությունների այն շահառուների ինքնությունը, որոնք փող են պահում այնտեղ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Times թերթը:

Օրինագծի շահապաշտպանները նշում են, որ մինչ օրս անդրծովյան տարածքները չեն կատարել Մեծ Բրիտանիայում գործող պահանջն օֆշորային ակտիվների սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման մասին: Դա, ինչպես կարծում են նախաձեռնության կողմնակիցները, գործարարներին, «այդ թվում՝ ռուսաստանցի» գործարարներին, թույլ է տալիս լվանալ փողերը, որոնք այնուհետեւ ուղղվում են հանցավոր գործունեության ֆինանսավորմանը:

Պահպանողական Էնդրյու Միթչելի խոսքով՝ այդ օրենքն անհրաժեշտ Է հավաստիանալու համար, որ «բրիտանական դրոշի ներքո կեղտոտ փողեր չեն լվացվում աշխարհում որտեղ էլ որ լինի»: Միթչելը նաեւ հայտարարել է, որ նախաձեռնությունը կպաշտպանեն 19 կուսակիցներ, ինչն «ավելի քան բավարար է» կառավարությունում այն անցկացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում