Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին

Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին

Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Կարևոր է, որ արտաքին գերատեսչությունն այս օրերին աշխատի ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով: Հիմա բոլոր պետական կառույցները պետք է աշխատեն նույն ռիթմով, որը շատ կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ իշխանությունների փոփոխության պարագայում կշարունակի՞ աշխատել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ իր անձնական պլանների մասին ընդհանրապես չի խոսում: «Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ օրինականության, սահմանադրության սահմաններում և դրա բոլոր նախանշանները կան»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում