Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա

Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա

Որոշումը, թե ով պետք է կառավարի Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում՝ համընդհանուր կոնսեսնուսի հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հենց Հայաստանի ներսում պետք է տեղի ունենա կոնսեսնուսի և համընդհանուր համաձայնության որոշումը, ինչպես նաև այն, թե ով պետք է կառավարի այդ երկիրը, ինչպիսի կուրս պետք է ընտրվի և այդպես շարունակ»,- ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ դրա հիմքը պետք է լինի երկրի օրենսդրությունը:

Պատասխանելով ռուս դիվանագետների և Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման մասին հարցին՝ Զախարովան ասել է, որ նման հանդիպումները հանդիսանում են միջազգային նորմալ պրակտիկա: «Մենք այստեղ որևէ դատապարտելի բան չենք տեսնում: Ինչպես այսօր ասել եմ, դրանք անցկացվում են նաև դեսպանատների և նախարարների մակարդակներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում