Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը

Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու Սերժ Սարգսյանի որոշումը համարում է բարձր քաղաքացիական և քաղաքական քայլ: Այդ մասին ՀՀ նախագահը նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի ունեցան իրադարձություններ՝ ապրիլի 23-ը, ցույցեր Երևան քաղաքում, Երևանից դուրս, և հանրապետության վարչապետն ինքնակամ, իր որոշմամբ, ցուցադրելով բարձր քաղաքացիական, մարդկային որակներ՝ հրաժարվեց իր պաշտոնից: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել Սերժ Սարգսյանին այս բարձր քաղաքացիական և քաղաքական քայլի համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի կարծիքով՝ մեր ժողովրդի պատմությունը սա կգնահատի: «Այս իրավիճակն արդեն նոր Հայաստան է, ոչ միայն նոր Հայաստան է, այլ նաև օրինակ է շատ ուրիշ երկրների համար, որոնք դուրս են եկել ժողովրդավարության ճանապարհի»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում